Հասարակություն 

Հայտնի է, թե ինչ գիրք է բանտում կարդում Ռոբերտ Քոչարյանը

Ես ճշտեցի, որ երեկ ավարտել է Ֆրենսիս Ֆուկույամայի «Identity» գիրքը և սկսել է կարդալ «Leadership» գիրքը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Հայկ Ալումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ գիրք է նախագահը կարդում կալանավայրում:

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քննում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի, ինչպես նաև մեղադրող կողմի ներկայացրած բողոքները:

Դատական նիստը կշարունակվի վաղը, մեկնարկը՝ ժամը 12:00-ին:

Այսօր դատական նիստին մասնակցել է նաև Ռոբերտ Քոչարյանը, ով այսօր ելույթ չի ունեցել, սակայն վաղը կարող է ելույթ ունենալ, եթե ավելացնելու բան ունենա:

 

Նույն շարքից