Քաղաքական 

Համագործակցությունը խորացնելու հարցում ես և տիկին դեսպանը միակարծիք ենք․ Արտակ Զեյնալյան

«Ապրիլի 4-ին ընդունեցի Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:

Շնորհավորեցի տիկին դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթեցի հաջողություն ու արդյունավետ աշխատանք դիվանագիտական առաքելության ընթացքում: Բարձր եմ գնահատում դեսպանության ու ՀՀ արդարադատության նախարարության սերտ համագործակցության ներկայիս մակարդակը՝ հատկապես կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում և վստահ եմ, որ փոխգործակցությունը տարբեր ուղղություններով զարգացնելու մեծ ներուժ ունենք:

Հանդիպման ընթացքում դեսպան Թրեյսիի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ՝

1. կոռուպցիայի դեմ պայքար,
2. արդար դատաքննության իրավունքի երաշխավորում,
3. դատաիրավական բարեփոխումներ,
4. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ իրականացվող ծրագրեր,
5. սնանկության ոլորտի բարեփոխումներ,
6. վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների ներդրում,
7. քրեական արդարադատության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորություններ,
8. դատապարտյալների պահման պայմանների բարելավում և
9. Պրոբացիայի ծառայության կարողությունների հզորացում:

Համագործակցությունը խորացնելու հարցում ես և տիկին դեսպանը միակարծիք ենք՝ այն զարգացնելու բոլոր հնարավորությունները կան, իսկ մենք դրանք, վստահեցնում եմ՝ կօգտագործենք»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նույն շարքից