Քաղաքականություն 

Վրաստանն ու Ադրբեջանը սահմանագծում կիրականացնեն

analitik.am

Վրաստանը և Ադրբեջանը մտադիր են ակտիվացնել աշխատանքները սահմանագծման հարցով: Ինչպես հաղորդում է «Գրուզիա Օլնայն»-ը, այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին:

Նրա խոսքերով` գործընթացի ակտիվացման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Ադրբեջան կատարած այցի ժամանակ:

Մարգվելաշվիլիի խոսքերով` Բաքվում կայացած բանակցությունների ընթացքում միանշանակ նշվել է կառավարության մակարդակով սահմանագծման հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ ռազմավարական գործընկերության ենթատեքստում խնդիրներ չեն առաջանա:

Հիշեցնենք՝ Վրաստանի նախագահը Ադրբեջան է այցելել փետրվարի 12-13-ին:

Նույն շարքից