«Պարոն Մարության, խնդրում եմ տեղեկացնել, արդյո՞ք այս ամսվա՝ ապրիլի 23-ի Երևանի ավագանու նիստի օրակարգում ներառված է լինելու նախագիծը, որով առաջարկվում է Իրինա Ռոդնինայի գեղասահքի մարզադպրոցը անվանափոխել՝ Հայ-Ռուսական գեղասահքի մարզադպրոցդպրոց...
Մարզադպրոցի անվանափոխության պատճառները բազմիցս նշել եմ , Ռոդնինայի արարքին արձագանքել է նաև ՀՀ Աժ նախագահ Արարատ Միրզոյանը Մոսկվա այցի ժամանակ , փետրվարի 27-ին ելույթ ունենալով ՌԴ Պետդումայի Դաշնությունների խորհրդի նիստում։
Ինձ համար չափազանց կարևոր է այս հարցի հրատապությունը, որովհետև այն երկրի հեղինակության խնդիր է ....
Նախագծին համահեղինակության առաջարկով հանդես գալուց հետո Բարգավաճ Հայաստան խմբակցությունը օպերատիվորեն պատասխանել է նույն օրը, որ նախաձեռնությունը ձերն է և մենք կաջակցենք ձեր նախաձեռնությանը, համահեղինակ դառնալու անհրաժեշտություն չենք տեսնում, որովհետև նախագիծը արդեն պատրաստ է:
Իմ քայլը խմբակցությունը, կարծում եմ հիշում ենք բոլորս, ինչպես էր կուրծք ծեծում, որ հրատապության անհրաժեշտություն չկա: Արդյունքում նախագծի շուրջ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը տապալվեց։ Օրենքով սահմանված կարգով նախատեսված 48 ժամերի ընթացքում կարող էի հավաքել ստորագրություն արտահերթ նիստ հրավիրելու համար, բայց այդպես էլ պատասխան չստացա Իմ քայլը խմբակցությունից։ Ավելին, մինչ օրս ոչ մի առաջարկ չկա Իմ քայլը խմբակցությունից, թեև հրապարակային նշվել էր, որ խմբակցությունը կքննարկի և կտեղեկացնի։ Այս ամենից հետևություն անելը դժվար չէ, որ համահեղինակություն չի լինի, քննարկում կարծես թե իշխող ֆրակցիան չի էլ պատրաստվում անել, կամ միտումնավոր ժամանակ է ձգում։ Քաղաքային իշխանությունը ներկայացնող խմբակցությունը միայն հակադաձում է ընդիմության կողմից բարձրացրած ցանկացած հարցի, կարծես ռեֆլեկսորեն նույնիսկ այս հակահայկական գործողություններին ուղղված հակադարձող նախագիծին....»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը։