Քաղաքականություն 

ԲՀԿ համագումարն ավարտվել է մեկ նիստով

analitik.am

ԲՀԿ-ն որոշում է կայացրել համագումարն ավարտել մեկ նիստով: Համագումարին ներկա են եղել կուսակցության 58 տարածքային ղեկավարները: Համագումարին լսվել են քաղաքական խորհրդի և վերստուգիչ հանձնաժողովի հաշտվետությունները: Դադարեցվել են ԲՀԿ քաղաքական խորհրդի լիազորությունները: 

Համագումարը ընտրեց նոր քաղաքական խորհուրդ՝ կազմված 201 ներկայացուցչից: Համագումարի ժամանակ քննարկվել է նաև ԲՀԿ նախագահի ընտրությունը, և Գագիկ Ծառուկյանը միաձայն ընտրվել է կուսակցության նախագահ: 

Ծառուկյանը համագումարին հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով ներքաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրներին՝ նախանշելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի առաջնահերթությունները: 

Համագումարից հետո լրագրողներին ներկայացվեց մամլո հաղորդագրություն: Ներկայումս Նաիրա Զոհրաբյանը և Վարդան Օսկանյանը պատասխանում են լրագրողների հարցերին:

Նույն շարքից