Քաղաքականություն 

«Անպայման անելու ենք, Կարեն ջան». Նախագահը՝ կուտակայինի մասին

analitik.am

ԵԿՄ տասներորդ համագումարում նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ նրան հարց ուղղեց Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը: Նրան հետաքրքրեց պարտադիր կուտակային բարեփոխումների հետ կապված հանրության դժգոհությունը:


Սերժ Սարգսյանը նրա հարցադրմանն ի պատասխան ասաց. «Ոմանք ասում են՝ ժամանակն եք սխալ ընտրել, ոմանք ասում են՝ ինչ-որ դրույթ է սխալ: Բայց գիտեք, որ տևական ժամանակ է, ինչ ես աշխատում եմ ՀՀ կառավարությունում: Բոլոր կառավարություններն անխտիր այս խնդրով զբաղվել են, այսօրվա կառավարությունը որոշել է այսօր այդ խնդրին լուծում տալ:


Անպայման անելու ենք, Կարեն ջան, թեպետ գիտեմ, որ բնակչության ութսուն տոկոսը դեմ է, բայց մենք հո ախմախ չե՞նք, մենք այդտեղ քաղաքական որևէ շահ չունենք, ռեսուրս ձեռք չենք բերում, ռեսուրս ենք մաշում մեր երեխաների ապագայի համար»,- պատասխանեց նա:

Նույն շարքից