Գերմանիայի Բունդեսթագը ապրիլի 4-ին վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Համաձայնագրի վավերացման մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նաև ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը: