ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Մարտունու բաժնի պետ Արման Մելքոնյանը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Վերջինս հանրությանն ավելի շատ հայտնի է որպես գեներալի որդի: Նրա հայրը ՀՀ Պաշտպանության նախարարության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանն է:
Վ. Օսիպյանի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի ռեզերվ է անցել ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ Վահան Առաքելյանը:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքի պետ է նշանակվել Արտակ Մկրտչյանը: