Քաղաքականություն 

«Մենք»-ի ու «դուք»-ի բաժանարար գիծ կա նախագահի խոսքերում. Նաիրա Զոհրաբյան

analitik.am

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը այսօր՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հերթական 7–րդ համագումարից հետո պատասխանելով, թե ինչպես կմեկնաբանի Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարությունը ԱԺ 4 խմբակցությունների, արտախորհդարանական ուժերի մասին, որոնք ըստ նրա՝ առավոտից իրիկուն ցեխ են շպրտում իշխանութան վրա, ասաց, որ վտանգավոր միտում կա այդտեղ:

 

«Սահմանարար, բաժանարար գիծ՝ «մենք« և «դուք»: Այսինքն՝ մենք՝ իշխանություններս, դուք ՝ արտախորհրդարանական քաղաքական ուժերը, խորհրդարանական քաղաքական ուժերը, հեռուստաընկերություններ, լրատվամիջոցներ, տպագիր մամուլ: ... Ասել, որ 4 խորհրդարանական ուժերն առավոտից իրիկուն սևացնում են, ապա ասեմ, որ ԲՀԿ-ն խոսում է փաստերով, «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնում է այն, ինչ իրականում կա: Ցավում եմ, որ իրականությունն այնպիսին է, որ պոզիտիվ գնահատականներով ներկա իրականությունը բնորոշել հնարավոր չէ»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

 

Ինչո՞ւ է Կառավարությունը բարձրացնում է միայն վարչապետի փոփոխության հարց, սակայն ոչ Նախագահ Սերժ Սարգսյանի: Լրագրողների՝ այս հարցին ի պատասխան, Նաիրա Զոհրաբյանը հավատացրեց, որ որևէ հարց չկա, որ չքննարկվի, քանի որ, ըստ նրա, տաբու հարցեր չկան:

Ի պատասխան հարցի, թե ԲՀԿ-ն, որ 4 ԱԺ ոչ իշխանական ուժերի հետ քննարկում է վարչապետին ու կառավարությանն ինպիչմենթեի հարց, ունի՞ վարչապետի սեփական թեկնածու, Նաիրա Զոհրաբյանը բավարարվեց հետևյալ լակոնիկ պատասխանով.«Վստահ եղեք՝ մենք գիտենք՝ որն է լինելու մեր հաջորդ քայլը»:

 

Նույն շարքից