Հասարակություն 

Եղանակի մասին

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 5-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով: Ապրիլի  7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 6-ի ցերեկը 4-5 աստիճանով կնվազի, 7-ի ցերեկը կբարձրանա 5-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 5-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 6-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի ապրիլի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`            26.00C (1975 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -10.20C (2004 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`            11.40C

 

Նույն շարքից