Տնտեսություն գլխավոր 

Հայկական կողմը խնդրել է Ռուսաստանին հետաձգել վարկի վճարումը

Հայկական կողմը խնդրել է Ռուսաստանին հետաձգել վարկի վճարումը, որը տրամադրվել է Մեծամորի ԱԷԿ-ի մոդերնիզացիայի համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ներկայացուցիչ Տիգրան Մելքոնյանին, ով այդ հարցը բարձրարցել է տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստի ժամանակ:

Մելքոնյանը նշել է, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործումը երկարաձգելու համար նախագծի իրագործման ընթացքում որոշ հարցեր են առաջացել, որոնց պատճառով նախագծի իրագործումը ձգձգվում է: Ի հայտ են եկել մի շարք պատճառներ՝ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ՝ սուբյեկտիվ:

Վերոնշյալով պայմանավորված՝ հայկական կողմը խնդրում է երկարացնել վարկի ժամկետը, ինչպես նաև հետաձգել վարկի մարման մեկնարկը, քանի դեռ այն մարելու միակ աղբյուրը հենց ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայից ստացած միջոցներն են:

Նույն շարքից