Հասարակություն 

Ջեֆ Բեզոսի կինը հրաժարվել է դառնալ աշխարհի ամենահարուստ կինը՝ հանուն նախկին ամուսնու

Աշխարհի ամենահարուստ մարդու Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքքենզին, հայտնել է ամուսնալուծության գործընթացի ավարտի մասին՝ շնորհակալություն հայտնելով բոլորին աջակցության և բարության համար:

«Երջանիկ եմ նրան տալ, իմ մասնաբաժինները, որոնք ունեմ The Washington Post-ում և Blue Origin-ում, ինչպես նաև Amazon-ում մեր բաժնետոմսերի 75 տոկոսը»,-գրել է Մաքքենզի Բեզոսը՝ հայտնելով, որ ամուսնուն է տվել բաժնետերի իր իրավունքը, որը որոշիչ դերակատարում ունի քվեարկությունների ժամանակ:

Մաքքենզին հայտնել է, որ ամունսալուծությունից հետո Ջեֆի հետ ընկերներ են մնացել ու շարունակելու են կատարել իրենց ծնողական պարտականությունները: Ինքը՝ Ջեֆը, նախկին կնոջն անվանել է զարմանահրաշ գործընկեր, դաշնակից և մայր:

Forbes-ը գրում է, որ ամուսնալուծությունից հետո Մաքքենզի Բեզոսը կստանա 35 միլիարդ դոլար, ինչը նրան կդարձնի աշխարհի երրորդ ամենահարուստ կինը: Այնինչ, եթե Մաքքենզին չհրաժարվեր այն ամենից, ինչը նրան բաժին պետք է հասներ օրենքով, նա կդառնար աշխարհի ամենահարուստ կինը:

 

Նույն շարքից