Նախագիծը փոփոխությունների ենթարկվել: Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողվովի նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Լենա նազարյանը՝ խոսելով մարտի 1-ի վերաբերյալ նախագծի մասին:
Նախագծի համահեղինակներն են ԱԺ փոխխոսնակներ Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը:
Նազարյանը նշեց, որ նախագիծն ի սկզբանե եղել է 2008 թվականի մարտի 1-2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ մարդկանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին, սակայն կառավարության հետ շաբաթներ շարունակ քննարկումներից հետո ընդունվել է կառավարության առաջարկությունը՝ նախագիծը դարձնել 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած մարդկանց աջակցության մասին:
ԱԺ փոխխոսնակի նշեց, որ նախագծի ընդունումն ունի հասարակական-քաղաքկան նշանակություն:
Նազարյանի խոսքերով, հայտի իրադարձության ժամանակ մարդիկ պատշաճ աջակցություն չեն ստացել, ինչը պետք է ստանան. «Ես պետք է ասեմ, որ իրականում պետության կողմից աջակցություն տրամադրվել է, սակայն եղել է տարբերակված մոտեցում՝ ոստիկանների և քաղաքացիների: Ես անուններ չեմ նշի, սակայն ստացել եմ տեղեկանքներ, որոնք հավաստում են՝ եղել են տուժածներ, որոնք ստացել են շատ մեծ աջակցություն, և մինչև հիմա էլ նպաստի տեսքով ստանում են իրենց ընտանիքները: Սակայն կան մարդիկ, որոնք ընդհանրապես աջակցություն չեն ստացել, եթե չհաշվենք մասնավոր նվիրատվությունները՝ հուղարկավորության հարցերը լուծելու համար»:
Նախագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ լիագումար նիստի օրակարգում: