Գլխավոր Իրավական 

Ոստիկանությունը՝ Երևանում աղմկահարույց սպանության փորձի մասին

analitik.am

Ապրիլի 5-ին՝ ժամը 8-ն անց 20-ի սահմաններում, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի 90 շենքի մոտ կրակոցներ են։ Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 57-ամյա մի տղամարդ թմբուկավոր ատրճանակով կրակոցներ է արձակել հիշյալ շենքի 40-ամյա մի բնակչի ուղղությամբ։ Վերջինս հրազենային վնասվածքներ է ստացել: Կրակոցներ արձակած տղամարդուն ոստիկանության ծառայողները սպանության փորձ կատարելու կասկածանքով բերման են ենթարկել բաժին։ Հրազենային վիրավորում ստացած քաղաքացին տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Հանգամանքները պարզվում են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանում կրակոցներ են հնչել, և ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

 

Նույն շարքից