Հասարակություն 

Վագրը, որի մոտ լեյկոզ է հայտնաբերվել, զույգավորվել է Մանվել Գրիգորյանի մոտից բերված վագրի հետ

Այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի կենդանաբանական այգու (ԵԿԱ) ակվատերարիումի նախկին ղեկավար Կարեն Մարտիրոսյանի նշեց, որ կենդանաբանական այգու սպիտակ վագրը հիվանդացել էր և անասնաբույժները չկողմնորոշված իրար էին հարցնում, թե ինչ սրսկեն, նաև նշեց որ այս ընթացքում բազմաթիվ սողուններ են սատկել, որոնց մասին չեն բարձրաձայնել. «Ցավալի է, որ մեր աչքի առաջ գնում են կենդանիները»։

Մարտիրոսյանը ողջունում է քաղաքապետարանի ուսումնասիրություններ իրականացնելու որոշումը. «Սակայն դա դեռ չի իրականացել և դա մինչև իրականացնեն, կենդանաբանական այգում կենդանի չի ման»։

Պարոն Մարտիրոսյանը տեղեկացրեց՝ կենդանիները բերվել են Կալինինգրադի կենդանաբանական այգուց 2000 կամ 2001 թվականին, դրանց շարքում են ընդգրկված եղել գետաձի, բիզոն, կովկասյան կենդանիներ, կենգուրու, ազնվացեղ եղջերու, ղազեր, խզխզան բվեր: Այս հսկա քանակը Կալինինգրադի այգին փոխանակել է մորուքավոր անգղի և մի այլ կենդանու հետ։ Նրա տեղեկություններով, ներկայիս ղեկավար Ռուբեն Խաչատրյանը 9 հատ անգղ է փոխանակել դրա հետ անհամեմատելի կենդանիների հետ. «Ում է պետք է այգու կանաչապատումը, եթե այնտեղ կենդանի չի մնալու»,-նշեց մասնագետը:

ԵԿԱ նախկին անասնաբույժ Անուշ Ռաֆայելյանը անգրագիտություն է համարում անասնաբույժների ախտորոշումը. «Վագրի մոտ հայտնաբերել են լեյկոզ հիվանդություն, որը հնարավոր չէ պարզել մեկ անալիզով ու այն դեպքում, երբ վագրի մոտ ընդամենը եղել է քթից արյունահոսություն, և դա կապված է սեռական վիճակի հետ, դա զույգավորվել է Մանվել Գրիգորյանի մոտից բերված վագրի հետ»։

Նա նշեց, որ խոսքը բենգալյան սպիտակ վագրի մասին է։ Ըստ նրա այգում չկա այնպիսի մասնագետ, որ հասկանա վիճակի լրջությունը և համապատասխան ախտորոշման միջոցով բարելավի վագրի վիճակը. «Այս ամենը արվում է, որ կենդանիներին արժեզրկեն և դա Եվրոպայի մեր գործընկերներների քարոզչության հետևանքներն են»։

Նրա խոսքով, փոխանակում, եթե լինում է, ապա կազմակերպության անունից, իսկ այս դեպքում եղել են Իսրայելի կենդանաբանական այգու անասնաբույժի անունով։ «Զօօֆաունա» ընկերության հիմնադիր տնօրեն Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց որոշ կենդանիների մասին, որոնք իրենց կողմից են ներմուծվել և կենդանաբանական այգուն են հանձնել, որոնց մի մասն արդեն չկա. «Սակայն մեզ մասնավորապես անհանգստացնում է վագրի ճակատագիրը,-նշեց պարոն Խաչատրյանը։

Նրա խոսքով, պաշտոնական կարանտինային կենտրոն ունի միայն իր ընկերությունը. «Դրա էությունը կայանում է նրանում, որ եթե կենդանին ներմուծվել է ՀՀ, ապա ուսումնասիրում են դրա առողջական վիճակը և հարկ եղած դեպքում նշանակում բուժում»։

Նշենք, որ Երևանի կենդանաբանական այգում վերջին շրջանում նկատվում է որոշ կենդանիների անկում։

Նույն շարքից