Քաղաքականություն 

Ուկրաինայում այսօր ուժի մեջ է մտնում Եվրամայդանի մասնակիցների համաներման մասին օրենքը

analitik.am

Ուկրաինայում այսօրվաից կգործի համաներումը, որով նախատեսվում է քրեական պատասխանատվությունից ազատել Եվրամայդանի ցուցարարներին, հայտնում է «Ազատության» ռուսալեզու ծառայությունը:

Ըստ աղբյուրի` ցուցարարները կատարել են իշխանությունների պահանջները, այն է` սկսել են ազատել գրավված վարչական շինությունները, ինչն էլ և համաներման ուժի մեջ մտնելու նախապայման էր:

Նախօրեին ցուցարարները հեռացել էին Կիևի քաղաքապետարանի շենքից, որը գրավել էին մոտ 2 ամիս առաջ: Նրանք նաև մասամբ ապարգելափակել են Գրուշևսկու փողոցը, որը ցուցարարների և իրավապահների միջև բախումների գոտի էր դարձել:

Կիրակի օրը հայտնի էր դարձել, որ ուկրաինական ընդդիմությունը ազատել է ևս 4` մարզային վարչական շենք:

Այս համաներումով քրեական պատասխանատվությունից կազատվի 268 մարդ և մեկ ամսվա ընթացքում կփակվի 108 քրեական գործ, ինչը հաստատել են նաև Ուկրաինայի Գլխավոր դատախազությունից:

Նույն շարքից