Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանն անցել է բոլոր կարմիր գծերը. Նարեկ Սամսոնյան

Այսօր՝ ապրիլի 5-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Նարեկ Սամսոնյանը տեղեկացրեց, որ ինքն աջակցում է այն ֆեյքերի հայտնաբերմանը, ինչի մասին խոսվում է վերջին երկու օրվա ընթացքում. «Իրականում խնդիրը ունի 2 կողմ: Առաջինը այն է, որ Նիկոլ Փաշինյանն անցել է բոլոր կարմիր գծերը, այսինքն սոցիալական կայքերում հայտնված ցանկացած արտահայտություն, որը չի համապատասխանում իրենց դիրքորոշմանը, ապա պետք է պատժվի»։

Նա մեջբերեց նաև Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ «Ովքեր տարածում են մանիպուլյացիաներ, ապա պետք է զգան Կառավարության կողմից ծնոտի հարվածները»: Սա, ըստ Նարեկ Սամսոնյանի, ոչ պատշաճ արտահայտություն է։

Երկրորդը բարոյական մասն է.«Այսինքն, դա հայտարարում է մի մարդ, ում ամբողջ գործունեությունը՝ պաշտոնավարման սկզբից, ֆեյք է»։

Իսկ ԱԺ ԲՀԿ -ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը նշեց, որ այս խնդիրը կարևոր է, սակայն նա խրթին է համարում, որ այս հանձնարարականներով պետք է զբաղվի ԱԱԾ-ն. «Արդյո՞ք ԱԱԾ-ն այսօր ավելի կարևոր խնդիրներ չունի»։

Պարոն Պետրոսյան հորդորեց, որ պետք է այս հարցին օբյեկտիվորեն մոտենալ. «Այս մեխանիզմը առաջ քաշեց նոր Կառավարությունը և դա նշանակում է, որ մարդիկ կվախենան ազատ կարծիք արտահայտելուց»։

Պատգամավորը հորդորեց ներկա իշխանություններին հասկանալ, որ մի օր իրենք էլ են դառնալու նախորդ իշխանություն. «Ժողովուրդը Սահմանադրությամբ ամրագրված ունի ազատ կարծիք արտահայտելու իրավունք»,-ավելացրեց պարոն Պետրոսյանը։

Նշենք, որ երեկ Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց մանիպուլյացիաների մասին և հանձնարարականներ ներկայացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին զբաղվելու այդ խնդրով

Նույն շարքից