Հասարակություն 

Այո, այս օրենքը բոլորիս համար է, նաև՝ սեռական փոքրամասնությունների, կրոնական փոքրամասնությունների. Իզաբելլա Սարգսյան

Ես ուզում եմ խոսել մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի մասին, որի շուրջ կառուցված է մարդու իրավունքների ճարտարապետությունը: Այնտեղ խոսվում է այն մասին, որ մարդիկ ծնվում են ազատ և հավասար՝ իրենց իրավունքներով և արժանապատվութամբ: Այստեղ խոսքն այն մասին է, որ ցանկացած մարդ իրավունքներ ունի և պետությունը պարտավոր է պաշտպանել մարդուն: Մեկ այլ թերացման կամ սխալ մեկնաբանության մասին եմ ուզում նշել: Մեր օպոնենտները հաճախ ասում են որ այս օրենքը սեռական փոքրամասնությունների, կրոնական փոքրամասնությունների համար է: Ուզում եմ ասել՝ այո, այս օրենքը բոլորիս համար է, ցանկացած մարդու: Միջազգային իրավունքի համակարգը պաշտպանում է ոչ թե կրոններն, գաղափարները ու ապրելակերպը, այլ մարդուն՝ ինչպիսին նա կա: Այս մասին խորհրդարանում Մարդու իրավունքների ազգային օրակարգի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Մարդու Իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը՝ կարևորելով խտրականության մասին օրենք ունենալը:

Նույն շարքից