Հասարակություն 

Եթե նախորդ կառավարության սլոգոնը Ազգ-բանակն էր, այսօրվա կառավարության և մեր հեղափոխության արժեքը մարդն է. Սարգսյան

Եթե նախորդ կառավարության սլոգոնը Ազգ-բանակն էր, այսօրվա կառավարության և մեր հեղափոխության արժեքը մարդն է, մարդու արժանապատվությունը, իրավունքները, երջանկությունը: Այդ գաղափարը բազմիցս հնչել է այս ամբիոնից: Այսօր՝ ապրիլի 5-ին խորհրդարանում Մարդու իրավունքների ազգային օրակարգի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց  Եվրասիա համագործակցություն հիմնադրամի Մարդու Իրավունքների ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը:

Սարգսյանը, կարևորելով խտրականությունը բացառող օրենքը, նշեց, որ դրա դեմ օրենքի և գործնական քայլերի կիրառմամբ ևս մեկ քայլ կարվի դեպի այդ երազանքը, ցանկությունը, որը տարիներ շարունակ փափագել են:

Նույն շարքից