Քաղաքական 

Ի՞նչ են թաքցնում նոր պաշտոնյաները

«Ի՞նչ են թաքցնում նոր պաշտոնյաները

Բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների և ծախսերի հայտարարագրման ինստիտուտը թերևս նախորդ իշխանությունների ամենակարևոր ձեռքբերումներից էր՝ անկախ նրանից թե որքանով էր այն ամբողջությամբ արտացոլում իրականությունը: Այն հնարավորություն էր տալիս հասարակությանը հետևել պաշտոնյաների վարքագծին, այն համեմատել հայտարարագրված թվերի հետ և հետևություններ անել: Դրանից օգտվում էին նաև նախկինում ընդիմություն հանդիսացող ներկայիս իշխանական թիմը, որի հիման վրա անում էին վերլուծություններ, գտնում էին անհամապատասխանություններ ու կոռուպցիոն ռիսկեր և հնչեցնում ԱԺ ամբիոնից:

Պատահականությու՞ն էր արդյոք, որ անցումային փուլում տեղի ունեցան օրենսդրական փոփոխություններ կամ չփոփոխություններ, որից հետո 2019 թվականի մարտի 14-ին հապճեպ ընդունվեց «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունը, որի համաձայն բարձրաստիճան պաշտոնյաները իրենց 2018 թվականի տարեկան հայտարարագրերը պետք է ներկայացնեն մինչև 2019 թվականի մայիսի 31-ը՝ նախկինում մարտի 31-ի փոխարեն, կարելի է միայն եզրակացություն անել…

Այն, որ 2018 թվականի տարեվերջի հսկայական պարգևատրումներից հետո հանրությունը սպասում էր չկոռումպացված պաշտոնյաների հայտարարագրերին, կարծում ենք դա ակնհայտ է, և այն, որ 7 ամսվա եկամուտներն ու ծախսերը ներկայացնելու համար 5 ամիս տրամադրելը առնվազն չափազանցված է, դա նույնպես ակնհայտ է, հետևաբար որքան հեռու լինի հայտարարագրի հրապարակման ժամկետը հայտարարագրվող ժամանակահատվածից, այնքան հրապարակվող տեղեկատվության նկատմամբ հանրային հնչեղությունը կլինի ցածր:
Եթե անկախ Օրենքով սահմանված երկարացված վերջնաժամկետից, բարձրաստիճան պաշտոնյաները հրապարակած լինեին իրենց հայտարարագրերը, թերևս չառաջանար այն հարցը, թե ի՞նչ ունեն թաքցնելու նոր պաշտոնյաները»:

«Հանրային Շահերի Ազգային Կենտրոն» իրավունքների պաշտպանություն ՀԿ

Նույն շարքից