Հասարակություն 

Վարչապետի այցից հետո այն տպավորությունն էր, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել. «Սպայկա» ՍՊԸ

Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՊԵԿ-ը ստուգումներ է իրականացրել «Սպայկա» ՍՊԸ-ում և ձերբակալել ընկերության սեփականատեր և տնօրեն Դավիթ Ղազարյանին: Իսկ արդեն այսօր՝ ՊԵԿ-ը համապատասխան հայտարարություն տարաածեց՝ մանրամասներ հայտնելով մեղադրանքի մասին:

Շրջանառվող լուրերի կապակցությամբ Սպայկա ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը այսօր՝ ապրիլի 5-ին լրագրողներին հրավիրել էր Սամբիել պանրի գործարան։

Գործարանի տարածքում Դավիթ Ղազարյանի հետ համատեղ բիզնես ունեցող Վաչագան Ղազարյանը տեղեկացրեց, որ իրենք Հայաստանում բացարձակապես ոչ մի ապրանքատեսակ չեն վաճառվում, այլ՝ արտահանում են: Նրա խոսքերով,  մաքսային համակարգն «անգիր գիտի, թե ինչն է դուրս գալիս»:

Ղազարյանը նշեց՝ այն ենթադրությունները՝ կապված հարկեր մուծել կամ չմուծելու հետ անհիմն են. «Վարչապետի այցից հետո այն տպավորությունն էր, որ Կառավարությունը պատրաստ է աջակցել»։

Պարոն Ղազարյանի խոսքով, իշխանության տրամադրվածությունից է կախված տվյալ բիզնեսի ապագան. «Մեզ համար անակնկալ էին լուրերը՝ ստուգումների իրականացման ու ձերբակալության մասին»,- ավելացրեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ ներկա պահին աշխատում է միայն պանրի արտադրամասը, իսկ ընկերության մյուս աշխատողները այստեղ են և սպասում են Դավիթ Ղազարյանի ժողովի արդյունքներին:

Նույն շարքից