Քաղաքականություն 

ԵՄ-ն դադարեցրել է բանակցությունները Շվեյցարիայի հետ

analitik.am

Ներգաղթյալների հոսքը սահմանափակելու վերաբերյալ վեճերի առիթ դարձած հանրաքվեի արդյունքները բացասական հետևանքներ են ունեցել Շվեյցարիայի համար: Եվրոպական Միությունը դադարեցրել է գիտական հետազոտությունների զարգացման (Horizon 2020) և ուսանողական փոխանակման (Erasmus Plus) ծրագրերում Շվեյցարիայի մասնակցության շուրջ բանակցությունները, արդյունքում՝ երկիրը կզրկվի այդ նպատակներով Բրյուսելի տրամադրած միլիարդներից, այս մասին գրում է dw.de-ն:

Անցած շաբաթ Շվեյցարիայի արդարադատության և ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Սիմոնետա Սոմարուգան տեղեկացրել է Խորվաթիայի արտգործնախարարությանը, որ համաձայն նոր կանոնների՝ կսահմանափակվի վերջերս ԵՄ-ի կազմ մտած այդ երկրից ներգաղթյալների ընդունումը:

Միևնույն ժամանակ դաշնային խորհուրդը խոստացել է քննարկել հնարավոր որոշումները, որոնք թույլ կտան խտրականություն չցուցաբերել Խորվաթիայի նկատմամբ:

Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են նոր հանրաքվեի անցկացման մտադրության մասին՝ վկայակոչելով այն, որ Եվրամիության հետ երկկողմ հարաբերությունները վտանգի տակ են հայտնվել:

«Երկրի քաղաքացիները պետք է հնարավորություն ստանան ընտրություն կատարել ներգաղթը սահմանափակելու մասին նախաձեռնության և ԵՄ-ի հետ երկկողմ հարաբերությունների զարգացման երաշխիքների միջև»,- ասել է կուսակցության նախագահ Կրիստիան Լևրան:

Նույն շարքից