Քաղաքական 

Համացանցում «ֆեյք օգտատերերի» տեխնոլոգիան ներդրվել է ներկայիս իշխանությունների կողմից. Գևորգ Պետրոսյան

Իրենք նախագծեր չեն ներկայացնում, մեր ներկայացրած նախագծերին էլ մեխանիկորեն բացասական եզրակացություն են տալիս, սա՞ է համերաշխության մթնոլորտը խորհրդարանում, չեմ կարծում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ կարծիք հայտնելով, որ քաղաքական կոմպոնենտ կա իր նախագծերը մերժելու հարցում, քանի որ մասնագիտական հիմնավորում չի բերվում, իսկ մերժելու պատճառն այն է, որ ինքը շատ է քննադատում իշխանություններին: Պատգմավոր նաև նշեց, որ պատրաստ է հրապարակային բանավեճի նրանց, ովքեր իր նախագծերին դեմ են քվեարկում, սակայն որևէ մեկը չի ընդունում առաջարկությունը:

Պատգամավորը խոսեց նաև վարչապետ Փաշինյանի հայտնի գրառման մասին՝ կապված մերձավորի նկատմամբ գործ սկսելու հետ: Պետրոսյանը նշեց, որ գրառումը չի կարդացել. «Գործող օրենսդրության համաձայն, վարչապետը հանդիսանում է Ազգային անվտանգության, Պետական վերահսկողական ծառայության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության գործունեության նկատմամբ անմիջական վերահսկողություն իրականացնող անձ: Բնական է, եթե անմիջական վերահսկողության մասին է խոսքը, կարող է խոսք լինել հանձնարարակներ տալու մասին: Բայց բոլոր դեպքում բոլորս էլ պարտավոր ենք հիշել, որ պարտավոր ենք իրականացնել միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված ենք սահմանադրությամբ կամ օրենքով: Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչ հանձնարարական է տվել վարչապետ, որպեսզի ենթադրություններ անեմ: Իսկ ինչ վերաբերում է հարցի մյուս ենթատեքստին, որ իր ազգականի նկատմամբ է, ես այդ հարցով չեմ զբաղվում: Օրենքի առաջ բոլորը հավասար են»:

Պետրոսյանը խոսեց նաև վերջին երկու օրերի ամենաշատ քննարկվող հարցի մասին: Խոսքը վերաբերում է ֆեյքերի դեմ պայքարին, ինչի մասով վարչապետ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հանձնարարական տվեց ԱԱԾ տնօրենին:  Պատգամավորը նշեց, որ համացանցում «ֆեյք օգտատերերի» տեխնոլոգիան ներդրվել է ներկայիս իշխանությունների կողմից:

 

Նույն շարքից