Քաղաքականություն 

Ուկրաինայում ուժի մեջ է մտել Եվրամայդանի մասնակիցների նկատմամբ համաներման օրենքը

analitik.am

Փետրվարի 17-ին Ուկրաինայում ուժի մեջ է մտել Եվրամայդանի մասնակիցների նկատմամբ համաներման մասին N737-VII օրենքը: Օրենքը տարածվում է 2013թ. դեկտեմբերի 27-ից մինչեւ 2014թ. փետրվարի 2-ը զանգվածային ցույցերի բոլոր մասնակիցների վրա:

Սպասվում է, որ կփակվեն 108 քրեական գործ, բողոքի ցույցերի 268 մասնակից կազատվեն պատասխանատվութունից: Գործերի փակելու առավելագույն ժամկետը 30 օր է: Օրենքը կորցնում է ուժը` օրենքն ուժի մեջ մտնելուց 15 օր անց վարչական շենքերն ազատելու պահանջը ակտիվիստների կողմից չկատարվելու դեպքում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:

Փետրվարի 16-ին Եվրամայդանի մասնակիցները ազատել էին Տերնոպոլի, Իվանո-Ֆրանկովի, Լվովի եւ Պոլտավայի մարզպետարանները: Տեղի իշխանություններին էին հանձնել նաեւ Կիեւի քաղաքապետարանը:

Մայդանի ակտիվիստները կիսով չափ քանդել էին նաեւ բարիկադները` տրանսպորտի երթեւեկության համար: Փետրվարի 16-ի երեկոյան Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկան հայտնել էր, որ համաներման օրենքն ուժի մեջ մտնելու համար ոչ մի խոչընդոտ չկա:

Այդպիսով, երկուշաբթի օրվանից, ըստ այդ օրենքի, Եվրամայդանի խռովություններում կասկածվող մասնակիցների մեղադրանքները չեղյալ են հայտարարվում, եւ փակվում են քրեական վարույթները:

Նույն շարքից