Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանն ու Միքայել Մինասյանը կապ չունեն Սպայկայի հետ. Տնօրեն

Ռոբերտ Քոչարյանը կապ չի ունեցել ընկերության հետ և չունի, այս մասով տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Սպայկա» ՍՊԸ-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանը:

Ղազարյանը նշեց, որ այդ մասին խոսակցությունները 8 տարի առաջ են պտտվել, չեն էլ արձագանքել՝ մտածելով՝ թող գրեն:

Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանին, Ղազարյանն ասաց, որ ճանաչում է վերջինիս, բայց գործնական հարաբերություն չկան, ընկերության համասեփականատերը եղել է Ռոզա Ստեփանյանը:

Նույն շարքից