Ազգային ժողովում Մարդու իրավունքների ազգային օրակարգի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ելույթ ունեցած տրանսգենդերին խորհրդարան հրավեր է ուղարկել ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, նշված հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը, պատգամավորը վերջերս Եվրամիության կողմից «Քաջ կին» մրցանակին է արժանացել։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ ապրիլի 5-ին, ՀՀ Ազգային ժողովի ամբիոնից առաջին անգամ տրանսգենդեր է ելույթ ունեցել: