Կենտրոն Նորք Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունենում «Սպայկա» ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստը:
Դատարանի դիմաց հավաքվել են «Սպայկա» ընկերության աշխատողները և բողոքի ակցիա են իրականացնում՝ ի պաշտպանություն Դավիթ Ղազարյանի։
Ցուցարարներից մեկը բողոքեց. «Երբ որ Սաշիկը 50 տոկոս փայ էր մտնում ՊԵԿ-ն ու՞ր էր»։
Մասնակիցները նշում են՝ եթե կալանավորվի Դավիթ Ղազարյանը, ապա կկործանվի ընկերությունը, և իրենք կմնան գործազուրկ. «Ամոթ ՊԵԿ-ին»,-գոչում են ակցիայի մասնակիցները։
Նշենք, որ այս ընթացքում Դավիթ Ղազարյանը դատարանում է և դատական նիստը դեռ չի ավարտվել։
