Քաղաքականություն 

Գյուլենի կողմնակիցները կազմում են ընտրողների 9-ից 12 տոկոսը

analitik.am

Թուրքիայում Gezici հետազոտական ընկերության կողմից իրականացրած հարցումները ցույց են տվել, որ Թուրքիայում Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցները կազմում են ընտրողների 9-ից 12 տոկոսը։

Թուրքական Sozcu պարբերականի Gezici հետազոտական ընկերության կողմից Թուրքիայում մարտի 30-ի ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցումներ է իրակաացրել, որոնք հետաքրքիր պատկեր են կազմել։

Հայտնի է դարձել, որ Գյուլեն-Էրդողան հակասությունների համատեքստում Գյուլենի կողմնակիցներն իրենց ձայնը տալու են ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) եւ «Ազգայնական շարժում»  (MHP) կուսակցություններին։ Նշվում է, թե Գյուլենի կողմնակիցները ձայն կտան ուժեղ ընդդիմադիր թեկնածուին, ում շանսերն ավելի  մեծ կլինի հաղթելու։

Այսպես, Ստամբուլում, Մերսինում, Դենիզլիում, Անթալիայում, Իզմիրում, Անկարայում եւ Թեքիրդաղում Գյուլենի կողմնակիցները ձայները տալու են CHP-ին, իսկ Էրզրումում, Ադանայում, Մուշում, Էլզըղում եւ Սիվասում՝ MHP-ին։

Հարցումները ցույց են տվել, որ ընտրողների 9-12 տոկոսը կազմող Գյուլենի կողմնակիցների թիվը ընտրությունների ժամանակ բարեկամների եւ ընկերների միջոցով կարող է հասնել 14-16 տոկոսի։

Նշենք, որ Ֆեթուլահ Գյուլենը խոշոր կրոնա-հասարակական շարժման առաջնորդ է, արդի իսլամի եւ ժողովրդավարության սինթեզի տեսության կրող: Նրա կողմից ղեկավարվող Գյուլենի համայնքը թե Թուրքիայում, թե դրանից դուրս ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ:

Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» գործողությունն ընդդեմ վարչապետի եւ նախարարների:

Նույն շարքից