Քաղաքական 

Հայաստանը Դե Յուրե պառլամենտական երկիր է, իսկ Դե Ֆակտո անհասկանալի մի բան․ Դանիելյան

«Պոպուլիզմն ընդդեմ թրոլինգի
---------------------------------------------

Որքանով հիշում եմ, Հայաստանը խորդարանական կառավարման մոդելի երկիր է։ Նման երկրներում հանրային-քաղաքական կյանքի ամենակարևոր կազմակերպությունները կուսակցություններն են։ Այսինքն, երբ կան լազմակերպված հանրային տրամադրությունները և վստահություն արտահայտող քաղաքական կազմակերպություններ, ապա այդ համակարգը սկսում է գործել, եթե չկա, ապա ինչ-որ բան այն չի։ Եթե չկան նման կազմակերպություններ, դա նույն բանն է, որ գնաք գարեջրատուն և ձեզ ասում են, որ գարե5ուր չունեն ու առաջարկեն տոմատի հյութ։

Բրիտանիայի 19-րդ դարի նշանակալի քաղաքական դեմքերից մեկը՝ վարչապետ Բենջամին Դիզրաելին, տվել է կուսակցության յուրահատուկ մի սահմանում․ «Կուսակցությունը կազմակերպված հանրային կարծիք է»։

Հիմա անհասկանալի է, թե ինչ հանրային կազմակերպված կարծիքներ կան և ովքեր են այդ կարծիքները արտահայտում։

Եթե այդ ամենը չկա, ապա անհասկանալի է, թե «Հայաստանի քաղաքական կյանք» ասվածը ինչ է իրենից ներկայացնում։

Եթե չեմ սխալվում, Հայաստանում կա կառավարող կուսակցություն, որի անունն է Քաղաքացիական Պայմանագիր, որի մասին բոլորս մոռացել ենք, սակայն պառլամենտական կառավարման մոդելի երկրներում իշխող կուսակցությունները ոչ միայն 5 տարին մեկ ընտրությունների են մասնակցում, այլև այդ ընթացքում կարևորագույն դերակատարություն են ստանձնում։ Ինչպես է կարող չկայացած կուսակցությունը կառավարել պետություն և ինչպես են կարող չկայացած կուսակցությունները լինեն ընդդիմություն։

Ինչ եմ ուզում ասել, Հայաստանը Դե Յուրե պառլամենտական երկիր է, իսկ Դե Ֆակտո անհասկանալի մի բան։

Ճիշտ է անում Նիկոլ Փաշինյանը, որ մտահոգված է ֆեյքերով ու մամուլով, բա ինչից մտահոգվի, որ իշխող կուսակցություն կա, ոչ էլ ընդդիմադիր, որոնք զգալի հանրային վստահություն ունենան։

Ֆեյք կառավարման համակարգի հիմնական խնդիրն իր նման ֆեյք հանրային կարծին է կարող լինել՝ իշխող անձը մյուս անձերի դեմ է պայքարում։ Քաղաքական առումով համատարած ֆեյքային դաշտ է՝ պոպուլիզմն ընդդեմ թրոլինգի։

Տեսնենք ԱԱԾ-ն մի բան կարող է անել։)))))))))))))))))))»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նույն շարքից