Բարի օր Հասարակություն 

Սրբապղծության վայր ընտրել երկրի բարձրագույն մարմինը, դատապարտելի է. Վահագն Չախալյան

analitik.am

Դատապարտելի է սրբապղծության ցանկացած դրսևորում, վայր և ժամանակ, սակայն, առավել դատապարտելի է, երբ սրբապղծության վայր է ընտրվում պետության բարձրագույն օրենսդիր մարմինը` Ազգային ժողովը:
Այսօր բոլորիս աչքերի առջև ՀՀ ԱԺ-ն դառնում է հայ ժողովրդի նկարագրից շեղված ինստիտուտ: Չգիտես` ինչու, Արարատ Միրզոյանին թվում է, որ ՀՀԿ-ի ապօրինություններին ու ամենաթողությանը պատասխան` ժողովրդի ցասումի և ատելության ֆոնին իշխանության եկած քաղաքական ուժն իրավունք է ստացել ո'չ միայն հովանավորելու այլասերվածությունը, այլև ամենաբարձր ամբիոններից քարոզելու սրբապղծությունը, այն էլ մեր՝ քրիստոնեաներիս համար, այսքան կարևոր մի ժամանակահատվածում՝ Մեծ Պահքի ընթացքում, Սուրբ Հարության տոներից առաջ:

ԱԺ-ն ոչ մեկի անձնական բոստանը չէ, ուստի հորդորում եմ` զերծ մնալ ԱԺ ամբիոնը սրբապղծության հրովարտակներ արձակելու հարթակ դարձնելու ազգակործան մտադրությունից:

Տղե'րք, լրջանալու ժամանակն է, մենք մեր այս պետականության համար շատ թանկ գին ենք վճարել` մեր ընտրյալ զավակների արյամբ, իսկ այն, ինչ այսօր անում եք դուք, ուրացում է, այն, ինչ ցանում եք այսօր, վաղը համեղ պտուղներ չի տալու: Ցանկանում եմ հուշել, որ հայ ժողովուրդը պատրաստ է` շատ բաներ ներելու ձեզ, սկսած «կոկորդիլոսներով», վերջացրած տանը «հեռուստացույց և լվացքի մեքենա չունենալու» շոուներով, բայց նա չի՛ կարող հանդուրժել և ներել սրբապղծությունը, դա մերը չէ, դա անհամատեղելի է մեր անցյալի հերոսական նկարագրի հետ:
Հավատացնում եմ` եթե օր առաջ չսթափվեք ու կանգ չառնեք, ՀՀԿ մերժած ժողովուրդը շատ ավելի հանգիստ ձեզ էլ կմերժի:
Վստահ եղեք` ցանկացած ոք պատասխան է տալու սեփական արարքների համար, ժամանակը հիշելու է բոլորիդ ...

Հ.գ. Այդ ո՞վ է ձեզ համոզել, որ կաշառակերության և ամենաթողության այլընտրանքը, այլասերությունն է...

Նույն շարքից