Քաղաքականություն 

Վրաստանի նախկին վարչապետը դատապարտվել է հինգ տարի ազատազրկման:

analitik.am

Քութաիսիի քաղաքային դատարանը Վրաստանի նախկին վարչապետ ու ՆԳ նախկին նախարար Վանո Մերաբաշվիլիին դատապարտել է հինգ տարի ազատազրկման:

Նույն գործի շրջանակներում Կախեթիի նախկին նահանգապետ ու Թբիլիսիի նախկին քաղաքապետ Զուրաբ Ճիաբերաշվիլին պետք է վճարեն 50հազար լարիի հասնող տուգանք: Սակայն նա դատավճիռն արդար չի համարում ու մտադիր է բողոքարկել այն:

Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին ու Ճիաբերաշվիլին ձերբակալվել էին նախորդ տարվա մայիսի 21-ին:

Նախկին պաշտոնյաներին մեղադրում են երեք հոդվածներով:

Նույն շարքից