Հասարակություն 

Երեկոյան, երբ աշխատանքային ժամն ավարտվում է, ՊԵԿ-ի շենքին է մոտենում մոտ 7-8 ավտոբուս

«Ժամանակ» թերթը գրում է. «ՊԵԿ աշխատակիցները, պարզվում է, բոլոր առումնե­րով են արտոնյալ: Նրանք ոչ միայն գրեթե ամեն ամիս պարգևավճարներ են ստա­նում, այլև ամեն երեկո պետության հաշվին աշխա­տանքից գնում են տուն: Երեկոյան, երբ աշխատանքային ժամն ավարտվում է, ՊԵԿ-ի շենքին են մոտենում մոտ 7-8 ավտոբուս, պետական համարանիշերով, որոնք աշխա­տակիցներին տանում են տուն, ընդ որում՝ մեծամասամբ միայն կին աշխատա­կիցներին:

Ուշագրավ է, որ կառավարության աշխատակազմին սպասարկող մեքե­նաների կրճատման ֆոնին ՊԵԿ-ն իրեն նման ճոխու­թյուն է թույլ տալիս: Վերջերս մենք գրել էինք, որ Ռաֆիկ Մաշադյանն ընդհանուր ժո­ղովի ժամանակ ՊԵԿ աշխա­տակիցներին հորդորել էր ավտոբուսների մեջ քիչ բերանբացություն անել պարգևավճարների մասով: Նա նկատի ուներ հենց այս ավ­տոբուսները»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից