Ազգային ժողովում պատասխանել եմ լրագրողների հարցերին, որոնցից մեկը վերաբերում էր քրեական գործ հարուցելու ցուցում տալու իրավասությանը։
Ընդգծում եմ ևս մեկ անգամ, որ Մարդու իրավունքների պաշտպանն անկախ է և իր գործունեությունն իրականացնում է բացառապես Սահմանադրության ու օրենքների հիման վրա՝ իրավունքի գերակայությամբ:
Մարդու իրավունքների պաշտպանի խոսքերը չեն կարող ունենալ որևէ քաղաքական երանգ կամ ենթատեքստ, և իմ պատասխանն այդ հարցին եղել է բացառապես իրավական բնույթի և հստակ, բխել է օրենքից:
Դրան քաղաքական ենթատեքստ տալը, կոնտեքստից դուրս ներկայացնելը կամ շահարկելը համարում եմ անթույլատրելի։
Հ.Գ. Քիչ առաջ նկատեցի վարչապետի երկրորդ գրառումը, որը, կարծում եմ, հստակեցնում է հարցը։ Հուսամ՝ լրագրողների համար էլ ամեն ինչ պարզ դարձավ: