Հասարակություն Բարի օր 

Ռուսաստանի գողական աշխարհը սպասում է տարվա գլխավոր իրադարձությանը

Ռուսաստանի քրեական աշխարհը սպասում է տարվա գլխավոր իրադարձությանը. Ապրիլի 9-ին ազատ է արձակվելու է ամենաազդեցիկ օրենքով գողերից մեկը՝ Տարիել Օնիանին, ով ավելի հայտնի է Տարո անունով: Այս մասին գրում է Լենտան:

Նշվում է, որ Տարոն «հին դպրոցի» հեղինակություն է և միշտ հավատարիմ է մնացել գողական կոդեկսին: Օնիանին, դառնալով Վրաստանի գլխավոր օրենքով գողը, նախ գլխավորել է Կութայիսյան հանցագործ խմբավորումը, ապա ստեղծել է իսպանական «լվացքատունը»՝ փողի լվացման խոշորագույն կենտրոնը:

Նա պատերազմ է հայտարարել է ռուսական գողական աշխարհի առաջնորդներ Յապոնչիկին և Դեդ Հասանին, իսկ նրանք, ովքեր երբևէ եղել են վերջիններիս թիմում, այսօր դժվար թե կարողանան ընդդիմանալ Տարոյին:

Ենթադրվում է, որ Օնիանին վրեժ է լուծել ոմանցից, դրա համար սպասվում է, որ նրա՝ ազատ արձակվելով սկսվելու է մեծ, հնարավոր է՝ արյունալի հակամարտությունը:

 

Նույն շարքից