Հասարակություն 

Մահացել է Ռուսաստանի ԱԴԾ նախկին տնօրեն Նիկոլայ Կովալևովը

69 տարեկան հասակում մահացել է ՌԴ պետդումայի նախկին պատգամավոր, Ռուսաստանի ԱԴԾ նախկին տնօրեն Նիկոլայ Կովալևովը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, նա մահացել է երկարատև հիվանդությունից հետո:

ՌԴ խորհրդարանի ստորին պալատի «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովը հաստատել է Կովալյովի մահը՝ նշելով, որ վերջինս նախ և առաջ հիանալի մարդ էր ու իրական մարտիկ:

Նիկոլայ Կովալևովը ՌԴ ԱԴԾ տնօրեն եղել է 1996-98 թվականներին:

 

Նույն շարքից