Քաղաքականություն 

ԵՄ պաշտոնյան զգուշացրել է Էրդողանին

analitik.am

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բրյուսելյան այցի ժամանակ եվրոպացի պաշտոնյաներից մեկը, չհավատալով «Մեծ կաշառքի» գործով Էրդողանի հավաստիացումներին, արձագանքել է. «Սրանք մեզ Haberturk-ի տեղն են դրել»։

Թուրքական Zaman պարբերականի լրագրող Սելչուք Գյուլթաշլըն հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Թուրքիայի վարչապետի բրյուսելյան այցից, որի ժամանակ Էրդողանը եվրոպացի պաշտոնյաներին համոզել է, թե Թուրքիայում «զուգահեռ պետությունը» իր դեմ սադրանքներ է իրականացրել եւ «Մեծ կաշառքը» դրա համատեսքստում իր դեմ ուղղված քայլ է։


Zaman-ի լրագրողը Էրդողանի հավաստիացումների հետ կապված հարց է ուղղել եվրոպացի բարձրաստիճան մի պաշտոնյայի, ով ասել է հետեւյալը. «Էրդողանը կարծում է, թե մենք Haberturk պարբերականն ենք։ Իշխանությունները սովորել են «Ալո, Ֆաթիհ»  (Ֆաթիհ Ալթայլը-Haberturk-ի խմբագիր-խմբ) տարբերակին եւ փորձում են դրսին էլ դա պարտադրել»։

 

 

Նույն շարքից