գլխավոր 

ԼՂ հարցում արդեն պետք է առաջ շարժվել, այլ կերպ հնարավոր չէ. Ադրբեջանի ԱԳՆ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը:

Մամեդյարովը նշել է, որ արդեն պայմանավորվածությունը ձեռք է բերվել և առաջիկայում կհայտարարվի կայանալիք հանդիպման մասին. «Կարծում եմ, որ Սերգեյ Լավրովն էլ կմասնակցի հանդիպմանը»,-ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Ադրբեջանի արտաքին քաղաքականության պատասխանատուն նաև խոսել է հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի անհրաժեշտության մասին՝ նշելով, որ ԼՂ հարցում արդեն պետք է առաջ շարժվել, այլ կերպ հնարավոր չէ:

Հավելենք, որ ապրիլի 5-ին, Մամեդյարովն ու Լավրովն արդեն խոսել են երկկողմ հարաբարությունների և ԼՂ հակամարտության կարգավորման մասին:

 

Նույն շարքից