Հասարակություն Պատահարներ 

«Nissan March»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին

analitik.am

Ապրիլի 6-ին, ժամը 02:37-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարոնյան փողոցում՝ «Դվին» հյուրանոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում երկու տուժած կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ «Nissan March» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ.) դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

Ուղևոր Ջ.Ա.-ին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են անհրաժեշտ բուժօգնություն (հոսպիտալացման կարիք չի եղել):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Նույն շարքից