Հասարակություն 

Թաիլանդում հսկայական բուֆետ են ստեղծել չորս հազար կապիկների համար

analitik.am

Լոփբուրի նահանգում՝ հնագույն կխմերյան տաճարի տեղում, տեղի է ունեցել Կապիկների ամենամյա փառատոնը: Լոփբուրին Թաիլանդի հնագույն քաղաքներից է՝ հազարամյա պատմությամբ: Այդ վայրին հռչակ են բերել ոչ թե մարդիկ, այլ կապիկները: Երկարապոչ մակակները և ծովախեցգետնակեր մակակները, ջունգլիների լիանաները փոխարինելով քաղաքային էլեկտրալարերի հետ, տաք մայթերին իրենց բավական հարմարավետ են զգում: Քառորդ դար առաջ տեղի հյուրանոցատիրոջ մոտ գաղափար էր ծագել օգտագործել գավառային քաղաքի այդ առանձնահատկությունը՝ զբոսաշրջիկներին գրավելու համար: Ամեն տարի նոյեմբերի վերջին նա ճոխ սեղան է բացում տեղի կապիկների համար, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բանանները , ձմերուկները, արքայախնձորները միակ ուտեստները չեն, որոնք սիրում են կապիկները: Նրանք շատ են սիրում քաղցր դոնդող և գազավորված ըմպելիքներ: Տարվա մեջ միայն մեկ օր կխմերյան տաճարներից մեկի ավերակները, որտեղ սովորաբար ապրում են մակակները, վերածվում են  սեղանատան՝ հազարավոր զբոսաշրջիկների ներգրավելով:

Նույն շարքից