Հասարակություն 

Տրանսգենդերի բարձրացրած հարցն ամբողջությամբ տեղավորվում է լսումների օրակարգի՝ «դատաիրավական բարեփոխումներ» հարցի շրջանակներում. Բաբայան

Մասնագիտական դիտարկում․

Երեկ խորհրդարանական լսումներում տրանսգենդերի բարձրացրած հարցն ամբողջությամբ տեղավորվում է լսումների օրակարգի՝ «դատաիրավական բարեփոխումներ» հարցի շրջանակներում:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայան

Հիշեցնենք, որ հայտնի ելույթից հետո ԱԺ Մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, նախագահողի իրավունքով, արձագանքեց՝ ասելով, որ լսումները եղել են հաշմանդամության, երեխաների խնդիրների մասին. «Օգտվել առիթից և փորձել այս ամբիոնից բարձրացնել հարց, որը այս պահին չկա մեր օրակարգում, ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք առաջին հերթին իմ հանդեպ՝ որպես հանձնաժողովի նախագահ, երկրորդ հերթին՝ անհարգալից վերաբերմունք ԱԺ-ի հանդեպ: Ձեր իրավունքները որևէ մեկը չի ոտնահարում, բայց մենք այսօր ունենք հստակ օրակարգ և դուք խախտել եք մեր օրակարգը: Ես սա համարում եմ անհարգալից վերաբերմունք հանձնաժողովի և մեր հայտարարած օրակարգի հանդեպ»:

Նույն շարքից