Երիտասարդ քաղաքական գործիչների ասոցիացիան (ԵՔԳԱ) Համաշխարհային հայկական կոնգրեսի Երիտասարդական կազմակերպությունների ասոցիացիայի (ՀՀԿ ԵԿԱ) հետ համատեղ կազմակերպել էր հանդիպում Ազգային ժողովի պատգամավոր, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանի հետ։ Այս մասին հայտնում է ասոցացիայի մամուլի բաժինը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է վերջին տարիների ընթացքում արտագաղթի աճը, դրանց դրդապատճառներն ու ակնկալվող քայլերը։
Քննարկվել են նաեւ հետընտրական գործընթացները, քաղաքացիական հասարակության ակտիվությունը, հասարակություն-պետություն փոխհարաբերությունները, հասարակության դերը պետության կառուցման հարցում։