Հասարակություն գլխավոր 

Հայաստանն ու Ռուսաստանը միասին հումանիտար օգնություն կցուցաբերեն Իրանին

Ռուսաստան և Հայաստանի ԱԻ նախարարությունները հումանիտար օգնություն են ցուցաբերելու Իրանում զանգվածային ջրհեղեղներից տուժածներին: Այս մասին ասված է ՌԴ ԱԻՆ տարածած հայտարարության մեջ:

Mehr գործակալության տեղեկություններով, մարտի 21-ից սկսված ջրհեղեղների զոհ դարձել է ավելի քան 70 մարդ: Աղետից տուժել է մոտավորապես 1,9 հազար բնակավայր: Վնասվել են ավտոճանապարհներ, ենթակառուցվածքներ և տներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցներ և այլն:

ՌԴ ԱԻՆ հայտարարության մեջ նշվում է, որ կապված իրանական կողմից ստացած դիմումի հետ, որոշում է կայացվել հումանիտար օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ռուսաստանի ջանքերով: Օգնությունը ցուցաբերվելու է ռուսական միջոցներով:

 

 

Նույն շարքից