ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում մի տղամարդ, որը մեղադրվում է ակվարիումի ձկան նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ, ձերբակալվել է: Այս մասին հայտնում է Լենտան։
Տանը, որտեղ բնակվել է 53-ամյա Մայքլ Ռեյ Հինսոնը, հայտնաբերվել է կեղտոտ ակվարիում, որում պահվել է ձուկը։ Նա տառապել է քաղցից և հեքսամիտոզից՝ հիվանդություն, որը կարող է առաջանալ վատ պայմաններից։ Նշվում է, որ տեղափոխվելուց հետո վերջինս ձկանը թողել է հին բնակարանում։
Շերիֆի օգնականները ձկանը տեղափոխել են կենդանիների խանութ, որտեղ նրա համար նոր տեր կգտնեն։ Հինսոնին մեղադրում են կենդանուն լքելու և կենդանիների հետ դաժան վերաբերմունքի մեջ։