IT Հասարակություն 

Իրանում կարգելեն անծանոթ կանանց և տղամարդկանց միջև նամակագրությունը

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Համենեին արգելել է համացանցում միմյանց անծանոթ կանանց ու տղամարդկանց միջև նամակագրությունը՝ հրապարակելով հատուկ կրոնական հրաման՝ ֆետվա, երեքշաբթի հաղորդել է Al Arabia հեռուստաալիքը:


«Հաշվի առնելով անբարոյականությունը, որը հաճախ կապված է դրա հետ, սա(նամակագրություն) արգելվում է»,- հեռուստաալիքը մեջբերում է Համենեիի հայտարարությունը, որը հրապարակվել է գերագույն առաջնորդի կայքում:


Համապատասխան կրոնական օրենքն ընդունվել է մի քանի օր անց այն բանից հետո, երվ իրանական իշխանություններն արգելափակել են WeChat ծրագիրը, որը թույլ էր տալիս սմրաթֆոնների օգտատերերին մուտ գործել սոցիալական ցանցեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:


Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունների շատ ներկայացուցիչներ, այդ թվում նաեւ նախագահ Հասան Ռոուհանին, Twitter-ի եւ Facebook-ի ակտիվ օգտատերեր են:

Նույն շարքից