Միջազգային Հասարակություն 

Չինացի երկու ուսանողի պատճառով Apple-ը շուրջ 900 հազար դոլարի վնաս է կրել

ԱՄՆ-ում Չինաստանից երկու ուսանողների խարդախության մեջ են մեղադրել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ ԱՄՆ-ի մաքսային և սահմանապահ ծառայությունների ծառայությունները հայտնաբերել է մի սխեմա, որով չինացի երկու ուսանողի հաջողվել է խաբել Apple-ին 900 հազար դոլարի չափով։

Յանյան Չժոուն և Ցյուաբն Ցզյանը 2017 թվականի ապրիլից 2018 թվականի մարտ ամիսը Apple-ի սպասարկման կենտրոններ են տարել 3069 կեղծ հեռախոս։ Վերջիններս գաջեթները վերանորոգման կենտրոններ են հանձնել իրենց ծանոթների միջոցով։ Դատական փաստաթղթերի համաձայն՝ Չժոուն և Ցզյանը կարողացել են ստանալ 1493 նոր հեռախոս։

Նույն շարքից