Քաղաքականություն 

Բուդաղյանների փաստաբանը Երկրապահ կամավորների միության վարչության անդամ ընտրվելու մասին

analitik.am

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հրաժարվեց կարծիք հայտնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի` Երկրապահ կամավորների միության վարչության անդամ ընտրվելու մասին: Այս մասին այսօր` փետրվարի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբանը:


«Քաղաքական բաղադրիչ ունի այդ հարցը, որին ես չէի ցանկանա անդրադառնալ: Կխոսեմ միայն իրավաբանական կողմի մասին:


ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է, որի անդամ լինել-չլինելու հարցը որոշում են հենց կազմակերպության անդամները: Չգիտեմ` ինչն են հաշվի առել` մարտական ուղին, կամ ներդրումը հայրենիքի պահպանման գործում: Դա զուտ իրենց ներքին հարցն է: Ես չլինելով այդ միության անդամ, չեմ կարող գնահատական տալ:

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» փոքր դահլիճում տեղի էր ունեցել Երկրապահ կամավորների միության 10-րդ հոբելյանական համագումարը, որի ընթացքում գեներալ Մանվել Գրիգորյանը վերընտրվեց ԵԿՄ նախագահ, իսկ վարչության անդամներ ընտրվեցին նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ԱԺ ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:

Նույն շարքից