ԵԿՄ-ն արտահերթ համագումար է հրավիրել․ ընտրում են վարչության նախագահ /ուղիղ միացում/
Այսօր՝ ապրիլի 7-ին, ժամը 12։00-ից սկսվել է Երկրապահ կամավորական միության արտահերթ համագումարը, որի ընթացքում ընտրվելու է վարչության նախագահ, առաջադրվել է մեկ թեկնածու՝ Սասուն Միքայելյանը։ Համագումարին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։