Հասարակություն 

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առթիվ

Ավետման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հարապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում բոլոր կանանց` մեր մայրերին ու քույրերին և հավատավոր համայն մեր ժողովրդին:

Սուրբ Աստվածածինը Աստուծո Որդու մայրը լինելու իր ողջ փառքի ու մեծության մեջ ամենապատվավոր իր տիտղոսը համարեց «Տիրոջ աղախին» լինելը՝ արձագանքելով հրեշակապետի ավետիսին. «Ահաւասիկ կամ աղախին Տեառն»: Աստվածամոր սիրո ու հնազանդության ոգին է ներշնչել ու ներշնչում մեր մայրերին՝ զավակների ու ընտանիքի նկատմամբ իրենց բերած նվիրումի ու հավատարմության մեջ: Արդարև, մայրերը Աստծո սիրո ու խնամքի պատգամախոսներն են մեր ընտանիքներում:

Սիրելի մայրեր ու քույրեր,

2019 թվականը, որ հռչակված է Ընտանիքի տարի, ևս մեկ առիթ է վերարժևորելու ու վերագնահատելու այն պատասխանատու, բայց նաև անչափ քաղցր առաքելությունը, որ դուք ունեք ընտանիքի ամրության, սերունդների կրթության ու դաստիարակության, որով և՝ մեր ժողովրդի ապագայի կերտման գործում: Հայցում ենք Աստվածամոր բարեխոսությունը և աղոթում Աստծուն, որ իր անսպառ շնորհներով շարունակի բարեզարդել ձեր հոգիները, պարգևի ձեզ անսպառ մխիթարություններ ձեր զավակների կերտած հաջողություններով:

Թող Երկնավոր Տերը առողջ ու կենսախինդ պահի ու պահպանի բոլոր կանանց՝ մեր մայրերին ու քույրերին և քրիստոնեական առաքինությունների մեջ՝ ամուր ու անսահսան հայ ընտանիքները:

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՇՆՈՐՀԱՒՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՒԵՏՄԱՆ ՏՕՆԻ ԵՒ ՄԱՅՐՈՒԹԵԱՆ ՈՒ ԳԵՂԵՑԿՈՒԹԵԱՆ ՕՐՈՒԱՅ ԱՌԻԹՈՎ

Աւետման տօնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Յարապետական Մեր օրհնութիւնն ու շնորհաւորանքներն ենք բերում բոլոր կանանց` մեր մայրերին ու քոյրերին եւ հաւատաւոր համայն մեր ժողովրդին:

Սուրբ Աստուածածինը Աստուծոյ Որդու մայրը լինելու իր ողջ փառքի ու մեծութեան մէջ ամենապատուաւոր իր տիտղոսը համարեց «Տիրոջ աղախին» լինելը՝ արձագանքելով հրէշակապետի աւետիսին. «Ահաւասիկ կամ աղախին Տեառն»: Աստուածամօր սիրոյ ու հնազանդութեան ոգին է ներշնչել ու ներշնչում մեր մայրերին՝ զաւակների ու ընտանիքի նկատմամբ իրենց բերած նուիրումի ու հաւատարմութեան մէջ: Արդարեւ, մայրերը Աստծոյ սիրոյ ու խնամքի պատգամախօսներն են մեր ընտանիքներում:

Սիրելի մայրեր ու քոյրեր,

2019 թուականը, որ հռչակուած է Ընտանիքի տարի, եւս մէկ առիթ է վերարժեւորելու ու վերագնահատելու այն պատասխանատու, բայց նաեւ անչափ քաղցր առաքելութիւնը, որ դուք ունէք ընտանիքի ամրութեան, սերունդների կրթութեան ու դաստիարակութեան, որով եւ՝ մեր ժողովրդի ապագայի կերտման գործում: Հայցում ենք Աստուածամօր բարեխօսութիւնը եւ աղօթում Աստծուն, որ իր անսպառ շնորհներով շարունակի բարեզարդել ձեր հոգիները, պարգեւի ձեզ անսպառ մխիթարութիւններ ձեր զաւակների կերտած յաջողութիւններով:

Թող Երկնաւոր Տէրը առողջ ու կենսախինդ պահի ու պահպանի բոլոր կանանց՝ մեր մայրերին ու քոյրերին եւ քրիստոնէական առաքինութիւնների մէջ՝ ամուր ու անսահսան հայ ընտանիքները:

Նույն շարքից