Քաղաքականություն 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իշխանություն չէ. ԲՀԿ-ական պատգամավոր

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իշխանություն չէ, փետրվարի 17-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Նրա համոզմամբ՝ ԲՀԿ համագումարին Գագիկ Ծառուկյանի ելույթը ծրագրային էր: «Նշվել էր երկիրը ճգնաժամից դուրս բերելու պատրաստ, բոլոր քաղաքական ուժերի,  ինպես նաեւ իշխող կուսակցության առողջ մասի հետ համագործակցելու պատրաստակամությունը: Դրանք ուժերն են, որոնք չեն մասնակցել պետբյուջեի միջոցների 70%-ի յուրացմանը», - նշել է Խաչատրյանը:

Անդրադառնալով  հարցին՝ ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ, նա նշել է.  «Ինձ համար երկու հասկացություն կա` իշխանություն եւ ոչ իշխանություն, մենք իշխանություն չենք: Մեր գործողությունները շատ հարցերում համընկնում են ընդդիմադիր քաղաքական ուժերի գործողություններին»:

Մամուլի ասուլիսի այլ բանախոսի` խորհրդարանի ՀՀԿ-ական պատգամավոր  Վարդան Այվազյանի հետ  կուտակային կենսաթոշակային համակարգի ներմուծման վերաբերյալ բուռն քննարկման ժամանակ` Լյովա Խաչատրյանը բարկացած հայտարարել է. «Ինչպե՞ս կարելի է փող վստահել մի կառավարությանը, որը յուրացնում է բյուջեի 70%-ը: Դուք տնտեսություն վարել չգիտեք»: Նա նաեւ երկու կուսակցություններին առաջարկել է մոտալուտ տոները` մարտի 8-ը կամ ապրիլի 7-ը նշել միմյանց հետ չհատվող հրապարակներում եւ պարզել, թե որ ուժերին են ավելի շատ վստահում ՀՀ քաղաքացիները:

 

Նույն շարքից