Քաղաքական 

Խաղաղությունը չի կարող ԼՂ հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինել․ Նիկոլ Փաշինյան

Տարածաշրջանում համապարփակ խաղություն և կայութնուն հաստատելը մեր կարևորագույն ու մեծագույն խնդիրն է, մենք հետևողական աշխատելու ենք այդ խնդրի վրա: Բայց որպեսզի այն լուծվի, դրա հիմքում պետք է դնենք ճիշտ բանաձևեր: Տարածաշրջանում կայունություն և խաղաղություն հաստատելը չի կարող ԼՂ հակամարտության երեք կողմերից միայն երկուսի կամ մեկի պարտականությունը լինեն: Այն հավասարապես կիսում են հակամարտության բոլոր երեք կողմերը: Դա ընդհանուր պատասխանատվություն է, համատեղ աշխատանք և հենց այս գազափարն է, որ քննարկումների սեղանին եմ դրել Ադրբեջանի նախագահի հետ Վիեննայում մարտի 29-ին տեղի ունեցած հանդիպմանը: Իսկ խաղաղության մեր բանաձևը բարձրաձայնել եմ մարտի 12-ին Ստեփականկերտում տեղի ունեցած ՀՀ և ԱՀ ԱԽ համատեղ նիստում: Թույլ տվեք նաև արձանագրեմ, որ բանակցություններում այս բանաձևը եղել է քննարկման հիմնական առանցքը: Այս կապակցությամբ կան որոշ թյուրիմացություններ, որոնք հարկ եմ համարում ճշգրտել ևս մեկ անգամ: Այսօր՝ ապրիլի 7-ին, ԵԿՄ արտահերթ համագումարում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ասվում է, որ ՀՀ-ն պահանջում է բանակցությունների ֆորմատի փոփոխություն և մեր հարևանների կողմից հաղթանակ է արձանագրվում ֆորմատի փոփոխության տեղի չունենալը: Ուզում եմ հստակ արձանագրել, որ Հայաստանը բանակցայն ֆորմատի փոփոխության հարց չի դրել երբեք: Հայաստանը դրել է բանակցային ֆորմատի վերականգնման հարց: Այն, որ ԼՂ հարցի բանակցությունները պետք է տեղի ունենան ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ֆորմատում, մենք կասկածի տակ չենք դրել: Իսկ ԵԱՀԿ ՄԽ ֆորմատն իր ձևավորման առաջին իսկ րոպեից ենթադրել է և ներառել է ԼՂ ընտրված ներկայացուցիչների մասնակցությունը գործընթացին:

Բանակցային ողջ գործընթացի ընթացքում ԼՂ-ն ներկա է եղել: Դա արտահայտվել է ոչ միայն մինչև 1998 թվականը, այլ նաև դրանից հետո: 98 թվականից հետո ՀՀ-ն բանակցային սեղանի շուրջ ներկայացնող Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, ըստ էության ներկայացրել են հաև Ղարաբաղը, եղել են նաև Ղարաբաղի ուղիղ ընտրած ներկայացուցիչ, այս իմաստով ունեցել են լիարժեք մանտադ: Հետևաբար այսօր բանակցային գործընթացը պետք է շարունակվի նույն տրամաբանությամբ, որ տրամաբանությամբ ընտրվել է դեռևս 90-ականների առաջին կեսին:

Ղարաբաղի մանսակցությունը բանակցային գործընթաացին կարևոր է, քանի որ չի կարող որևէ հակամարտության լուծման մասին խոսք լինել, առանց դրա առանցքայն կողմի, ներկայացուցիչների մասնակցությամբ: Եթե մենք խոսում ենք առանց ԼՂ ներկայացուցիչներ, ուրեմն մենք խոսում ենք ամեն ինչի մասին, բացի հակամարտության կարգավորման, որովհետև այդ ֆորմատում անլուրջ է խոսել կարգավորան մասին»,-ասաց վարչապետը:

Նույն շարքից